Рубрика: Գրականություն

Թարգմանչաց տոն — գրաբարյան օրեր

Հասկք

Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
«Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկիր»:
Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
«Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
«Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:

Հասկերը

Մի մարդ ուներ երկու որդի։ Նրանցից մեկը ծույլ էր և պարծենկոտ, մյուսը՝ աշխատասեր և համեստ։ Եվ մինչ ավագ որդին վատ խոսքերով ճնշում էր փոքր եղբորը, հայրը լսեց և մի առակ պատմեց։
<< Մի ժամանակ հնձողները պատրաստում էին մանգաղները որ հնձեն, հասկերից մեկը բարձրացրեց գլուխը և պարծենկոտությամբ ծաղրում էր մյուսներին, որոնց գլուխները խոնարհված էին ներքև >>։
Այն ժամանակ նրանցից մեկը խոսեց և ասաց․
<< Եթե քո գլխի մեջ ցորեն լցված լիներ, դու չէիր կարողանա գլուխդ վեր բարցրացնել >>։
<< Դատարկ ուղեղում հպարտությունը շատ է տարածվում >>։

Рубрика: Գրականություն

Ստեփան Զորյան/Մայթերի վրա/ Տխուր մարդիկ ժողովածու

/1/ Բառային աշխատանք — զառամ, խռիվ, ճիտք, կաղապար, անախորժ, արևառ, ճռվողել, բանուկ, քրթմնջալ, կռան տակ, կարծր:

Զառամ — ծեր, ծեր ունի, պառավ
Խռիվ — գզգզված, խճճված
Ճիտք — աննարուրդ, ճիտ
Կաղապար — նմանատիպ, տիպար
Անախորժ — անդուր, տհաճ
Արևառ — արեգունի, արևակեզ
Ճռվողել — ծլվլալ, ծվծվալ
Բանուկ — մարդաշատ, բազմագնաց
Քրթմնջալ — տրտնջալ
Կռան տակ — թևատակ, անութ
Կարծր — պինդ, ամուր

/1/ Երբև հետևե՞լ ես մուրացկանների  վարքագծին. ի՞նչ ես նկատել:

Ես նկատել եմ, որ այս աշխարհում շատ են մուրացկանները։ Շատ են այն մարդիկ որ տուն չունեն։ Կան մարդիկ, որ նվագում են տարբեր գործիքների վրա, որպիսի գումար հավաքեն։ Մոտենում են ավտոմեքենաներին և վաճառում են թաց կամ չոր անձեռոցիկ։ Մարդիկ որ չունեն մնալու տեղ շատ անգամներ մնում են նսնատեղերի վրա։ Երբ ես տեսնում եմ մուրացկան ես սրի խորքում ուզում եմ օգնեմ, բայց ես շատ ժամանակ ուղղակի կողքով անցնում եմ, որովհետև լինում են որ իրանք շատ է լինում գումարը ծախսում են ալկոգոլի և ծխախոտի վրա։

/1/ Ով էր այս պատմվածքում տխուր մարդը (կամ գուցե մարդիկ):

Իմ կարծիքով այստեղ տխուր մարդիկ էին բոլորը։ Ծերուկն ու կինը ամեն օր փորձում էին գումար հավաքել ապրելու համար, իսկ այն տղան նայում էր պատուհանից և անգամ չէր էլ գնում օգնելու։ Ծերուկը վերջում մահացավ, կինը նորից գումար էր հավաքում, իսկ տղան նորից պատուհանից դուրս էր նայում։

Рубрика: Գրականություն

Չարենցյան օրեր — Ծիածան ժողովածու — Կապույտ — ի շարք ~Գրականություն~

Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ:
Իմ կարծիքով այս ժողովածուի մեջ կապույտ գույնը տխրությունը և խաղաղությունն է։

Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:


Քնարական հերոսը քնաթաթախ մարդ է: Անգամ երբ երկնքում մութ է և արև չկա, նրա հոգին լուսավոր է, քանի որ այն լցված է սիրով: Իսկ բանաստեղծության տրամադրությունը մի փոքր տխուր է սակայն լցված է սիրով:

Рубрика: Գրականություն

Իտալական գրականություն ~Կորսված Օրերը~Գրականություն~

Հեղինակը ո՞ր օրերն էր համարում կորսված․ ինչո՞ւ։
Այդ օրերը անիմաստ էին անցել, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում այդ օրերի վրա, բայց իրականում դրանք շատ կարևոր էին։

Հնարավո՞ր է ետ բերել կորսված օրերը․ ինչո՞ւ կամ ինչպե՞ս։
Իմ կարծիքով հնարավոր չի, որովհետև այդ օրերը արդեն անցել էին, ժամանակով հետ վերադառնալ հնարավոր չէ։

Հիշիր մի օր քո կյանքից, որ համարում ես կորած․ ի՞նչ զգացողություններ են արթնանում քո մեջ։
Ես իմ օրերից ոչ ոք չեմ համարում կորած, և այդ պատճառով ես ուրախ եմ։

Մի կորցրեք ․․․ (ստեղծագործական աշխատանք)։

Մի կորցրեք․․․

Մի կորցրեք այն օրերը,
Որոնք կարևոր են ձեր համար։
Մի մոռացեք այն օրերը,
Որոնք ձեզ երջանիկ են դարձրել։
Մի կորցրեք այն ամենը,
Որ Աստված է նվիրել։
Մի մոռացեք ձեր օրերը,
Եղեք ուրախ և երջանիկ։