Рубрика: Կենսաբանություն

Հիդրա ~Կենսաբանություն~

կառուցվածք.jpg

Հիդրա (Hydra), աղեխորշավորների տիպի հիդրոզոաների դասի անողնաշարավոր կենդանի։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 1-1, 5 սմ։ Ապրում է քաղցրահամ ջրերում։ Վարում է նստակյաց կամ քիչ շարժուն կյանք։ Հիդրաներն օժտված են վերականգնման (ռեգեներացիա) ընդունակությամբ։

Կառուցվածքը
Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

Բջջային բաղադրությունը

Մկանաէպիթելային բջիջները կազմում են նրա մարմնի հիմնական մասը։ Հիդրան ունի մոտավորապես 20 000 մկանաէպիթելային բջիջ:

Շնչառությունը և նյութափոխանակությունը
Շնչառություն և նյութափոխանակությունը կատարվում են մարմնի ամբողջ վերին մասով։ Հավանաբար, արտազատելու ընթացքում որոշ դեր են կատարում վակուլները, որոնք կան հիդրայի բջիջներում: Վակուլի դերը, հավանաբար, օսմոկարգավորումն է։

Սնուցումը
Գիշատիչ է, սնվում է մեծ մասամբ մանր խեցգետնա կերպերով (ջրալվերով), որդերով, շերեփուկներով: Զոհը բռնվում է շոշափուկների խայթող բջիջների միջոցով, որոնց թույնը շատ արագ կաթվածահար է անում փոքր զոհերին։ Շոշափուկների համակարգված շարժումներով զոհը մոտեցվում է բերանին, այնուհետև՝ մարմնի «կրճատոմներով» «հագնվում» է զոհի մարմնի վրա։ Մարսողությունը սկսվում է աղիքային խոռոչից և ավարտվում է մարսողական վակուոլների Մկանաէպիթելային բջիջներում: ՈՒտելիքի չմարսված մնացորդները դուրս են գալիս բերանով:

Բազմացումը և զարգացումը
Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ: Վերջինս մեծանում է, այնոհետև՝ ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

Կյանքի տևողությունը
Դեռ XIX դարից ի վեր առաջ էր քաշվել մի տեսություն, ըստ որի հիդրաները անմահ են։ Դա փորձում էին ապացուցել ամբողջ XX դարի ընթացքում։ 1997 թվականին վարկածը ապացուցեց Դանիել Մարտինեսը փորձնական ճանապարհով։ Փորձը տևեց 4 տարի և ցույց տվեց մահվան բացակայություն հիդրաների երեք խմբերում։ Համարվում է, որ հիդրաների անմահությունը պայմանավորված է նրանց բարձր ռեգեներատիվ կարողությամբ։

Рубрика: Կենսաբանություն

Հողաթափիկ Ինֆուզորիա

Կան ինֆուզորիաների շատ տեսակներ։ Նրանք հիմնականում ապրում են աղտոտված քաղցրահամ ջրերում։ Հողաթափիկ ինֆուզորիան հողաթափի է նման, դրա համար էլ ստացել է իր անունը։ Հողաթափիկ ինֆուզորիան շարժվում է իր մարմնի վրայի թարթիչների շարժման շնորհիվ, սնունդը նույնպես հասնում է նրա բերանը այդ նույն թարթիչների շնորհիվ։ Հողաթափիկ ինֆուզորիան սնվում է հիմնականում բակտերիաներով։ Ինֆուզորիաների բոլոր տեսակները իրենց մեջ ունեն երկու կորիզներ, մեկը՝ մեծ է և օգնում է նյութափոխանակությանը, մյուսը՝ փոքր է և պետք է բազմացման համար։

Ամռանը, երբ ջրերը տաք են և սնունդը շատ է, ինֆուզորիան բազմանում է կիսվելու ձևով։ Սակայն աշնանը, երբ սննդի պակաս է լինում, ինֆուզորիան կատարում է սեռական բազմացում։ Երկու ինֆուզորիա իրար են միանում փորային մասով։ Փոքր կորիզները երեք անգամ կիսվում են, դրանցից մնում են միայն երկուսը։ Հետո կատարվում է կորիզանյութափոխանակություն։ Իսկ հետw ինֆուզորիաները վերադառնում են իրենց առաջվա տեսքին։ Այս երևույթը կոչվում է Կոնյուգացիա։

Рубрика: Կենսաբանություն

Կանաչ Էվգլենա 10․02․2021 /Կենսաբանություն/

Կառուցվածքը

Կանաչ էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Նրա երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է, սրացած հետևի ծայրը կայունություն է տալիս մարմնին։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով: Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։

Картинки по запросу "Կանաչ էվգլենա"

Տարածումը 

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, խոնավ հողերում, ջրափոսերում,  չհոսող ջրամբարներում։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։

Բազմացումը

Էվգլենան հիմնականում բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով:Կիսվում է մարմնի երկարությամբ, սկզբում բաժանվում է կորիզը, որի մասերը միմյանցից հեռանում են, այնուհետև մտրակի կողքին աճում է երկրորդ՝ նոր մտրակ:
Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի։

Картинки по запросу "Կանաչ էվգլենա"

Սննդառությունը 

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։

Рубрика: Կենսաբանություն

Մամուռներ

մամուռ

Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր են: Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ: Հայտնի է մամուռների 27.000, ՀՀ-ում՝ 430 տեսակ: Մոտ 100 տեսակը Կովկասում հազվադեպ են: Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն:Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում: Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում:Մամուռները խոտանման, հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց ասիմիլյացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակիորեն առանձնացված են: Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով: Մամուռները չորադիմացկուն բույսեր են: Մամռածածկույթը պաշտպանում է հողի մակերևույթը չորացումից և լվացումից, արագ ներծծում և համեմատաբար երկար է պահպանում խոնավությունը, նաև շատ անողնաշարավորների բնակավայր է: Որոշ թռչուններ (կաքավներ, մայրեհավեր, դռլոններ) մամուռներն օգտագործում են որպես կեր, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս: Սֆագնային մամուռներն օժտված են հակամանրէային հատկություններով: Քարաքոսերի նման մամուռները նույնպես միջավայրի աղտոտման ցուցիչ են: Կազմում են տորֆի հիմնական զանգվածը: Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով: