Рубрика: Պատմություն

Հռոմեական կայսրություն / Պատմություն / Հարցեր

Ամփոփումների շարք

Բանավոր ներկայացնել Հռոմեկան կայսրությունը։
Հռոմեական կայսրություն Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ։ Եզրույթը գործածվում է առաջին կայսր՝ Օգոստոսի կառավարումից սկսած մինչև 476 թվականի Հին Հռոմի պատմությունը բնութագրելու համար։ 

Նշել հռոմեկան կայսրերից մի քանիսին, նկարագրել նրանց։
Կարլոս Ա, Նա ամրապնդեց իր ուժը Ֆրանկյան թագավորությունում և զգալիորեն ընդլայնեց մի շարք արտաքին արշավներում։ 772-804 Սաքսոնյան պատերազմները, որոնք շարունակվում էին 772 թվականից մինչև 804 թվականները, անդառնալի կորուստներ բերեցին կայսրությանը։ Նրանց նպատակն էր ստրկացնել և ստիպել սաքսոնյաներին ընդունել քրիստոնեությունը։ Կառլը հարձակումներ կատարեց նաև Իտալիայում և 774 թ․-ին նվաճեց Լանգոբարդների կայսրությունը։ 

Ինչպե՞ս կործանվեց Հռոմեկան կայսրությունը։
Կայսերական բանակը հիմնականում կազմված էր վարձկան գերմանացիներից: Նրանք իրենց ծառայության դիմաց հողեր պահանջեցին, սակայն մերժում ստացան: Օգտվելով զինվորների դժգոհությունից՝ նրանց հրամանատար Օդոակրը 476 թ. տապալեց Արևմտյան կայսրության վերջին կայսրին: Արևմտյան կայսրությունը կործանվեց:

Рубрика: Պատմություն

Հայոց Թագավորության Վերականգնումը

Ի՞նչ իրավիճակ էր Կիլիկյան Հայաստանում XII դարի վերջին։ Ե՞րբ է կառավարել Լևոն II – ը։
XII դ․ վերջին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխություններն իրենց ազդեցությունն ունեցան Կիլիկյան Հայաստանի վրա։ Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի սուլթանությունը։ Սուլթան Սալահ ադ Դինը պայքար սկսեց խաչակիրների դեմ և 1187 թ․ նրանցից գրավեց Երուսաղեմը։ Լևոն II – ին է անցել իշխանությունը 1187 – 1249 թթ․։

Ի՞նչ ընթացք և ավարտ ունեցավ Լևոն II – ի և Անտիոքի իշխանության միջև ծագած սահմանային վեճը։
Դաշտնային Կիլիկիայի արևելյան շրջանների համար նորից խնդիրներ ծագեցին Անտիոքի իշխանության և Կիլիկիայի միջև։ Սահմանային վեճը լուծելու պատրվակով Անտիոքի իշխանը Լևոնին հրավիրեց Անտիոք։ Իրականում նրա նպատակը Հայոց իշխանին ձերբակալելն էր։ Իմանալով այս մասին՝ Լևոնն ինքը նշանակեց հանդիպման վայրը և ձերբակալեց Անտիոքի իշխանին։

Рубрика: Պատմություն

Կիլիկիայի Հայկական Պետության Ամրապնդումը / Պատմություն

Ո՞ր թվականներին է կառավարել Թորոս I – ը։ Ի՞նչ քաղաքներ նա գրավեց։ Ո՞ւմ հետ համագործակցեց սելջուկների դեմ պայքարում։
Թորոսը կառավարել է 1100 – 1129 թթ։ Նա գրավել է Սիս և Անավարզա (Անաբարզա, Անարզաբա) քաղաքները։ Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107 թ Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին և դուրս քշեցին երկրից։

Ե՞րբ է իշխել Լևոն I – ը։ Ներկայացրե՛ք նրա գործունեության կարևոր դրվագները։
Լևոն I – ը հաջորդել է իր եղբայր Թորոս I – ին 1129 – 1137 թթ։ Նա վճռեց տիրել Դաշտնային Կիլիկիային։ Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով։

Ինչո՞ւ և ե՞րբ բյուզանդական կայսրը շարժվեց Կիլիկիա։ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետությունը վերականգնելու ընթացքը։ Ի՞նչ կարևոր ձեռքբերումներ ունեցավ Կիլիկիան Թարոս II – ի օրոք։
Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի կորստի հետ։ 1137 թ․ գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ։ Թորոս II – ը (1145 – 1169 թթ․) իր շուրջ համախմբված հայկական զորախմբով պայքար ծավալեց բյուզանդացիների դեմ։ Մի քանի տարվա ընթացքում նա կրկին տեր դարձավ Վահկային, Անավարզային, Մսիսին, Տարսոնին։ 1152 թ․Կիլիկիա մտած բյուզանդական մի մեծ բանակ պաշարեց Մսիս քաղաքը։ Մթության քողի տակ Թորոսը հակահարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը։ Այսպես Թորոս II – ը վերականգնեց հայկական պետությունը և ստեղծեց 30 հազարանոց բանակ։ Նրա օժանդակությամբ 1151 թ․ հայոց կաթողիկոսության նստավայր դարձավ Հռոմկլա բարդաքաղաքը։

Ո՞վ էր Մլեհը։ Ինչո՞ւ նա դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ։ Սիսը ե՞րբ դարձավ հայկական պետության մայրաքաղաք։ Ո՞վ հաջորդեց Մհելին։
Մհելը Թորոս II – ի եղբայրն էր։ Երկրի ծովեզրյա բոլոր շրջանները ազատագրելու համար Մհելը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ։ Մհելը բարեկարգեց Սիսը և 1173 թ․ դարձրեց երկրի մայրաքաղաք։ Մհելին հաջորդեց նրա եղբայր Ստեփանի որդի Ռուբեն III – ը (1175 – 1187 թթ․)։

Рубрика: Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ

  1. Որտե՞ղ էր Կիլիկիան։
    Կիլիկիան գտնվում էր Փոքր Ասիայի հարավ-արևելքում։
  2. Ո՞ր դարում մեծացավ հայերի հոսքը դեպի Կիլիկիա, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ էին ապրում այնտեղ։
    XI դ․ կեսերից հայ բնակչության զանգվածային արտագաղթ է սկսվում՝ կապված սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ։ Հայաստանից արտագաղթեց նաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը։ Կիլիկիայում նաև բնակվում էին հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։
  3. Ե՞րբ է ստեղծվել Փիլիարտոս Վարաժնանու հայկական իշխանությունը։ Ուրիշ ի՞նչ հայկական իշխանություն ստեղծվեց։
    1072-1090 թթ․ Բյուզանդական բանակում ծառայող Փիլարտոս Վարաժնունին Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններումհիմնադրեց ուժեղ և ընդարձակ հայկական իշխանություն՝ Մարաշ կենտրոնով։ Փիլարտոսը կարողացավ որոշ ժամանակ կանգնեցնելսելջուկների առաջխաղացումը։ Ստեղծվեց նաև Ռուբինյան իշխանությունը
  4. Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից ո՞րն էր ամենակենսունակը․ ո՞վ և ե՞րբ է այն հիմնադրել։ Ինչպիսի՞ հարաբերություններ ձևավորվեցին խաչակիրների հետ։
    Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ 1080 թ․ հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկայումհիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։ Խաչակիրների հետ սկսեցին համագործակցել Կիլիկիայում հաստատված հայ իշխանները։ Սակայն խաչակիրների և հայերի փոխահարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին։
  5. Արտաքին ի՞նչ վտանգներ էին սպառնում Ռուբինյան իշխանությանը։
    Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին Բյուզանդիան և սելջուկները։