Рубрика: Ֆիզիկա

5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԲԼԵԶ ՊԱՍԿԱՐԻ ՄԱՍԻՆ / ֆիզիկա /

Բլեզ Պասկալ՝ նա ծնվել է հունիսի 19-ին 1623թ.-ին իրավաբանի ընտանիքում, իսկ մահացել է օգոստոսի 19-ին 1662թ.-ին:Նա ֆրանսիացի մաթեմաթիկոս, ֆիզիկոս և գրող էր եղել:Նաև նա է Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։ Մի քանի հետաքրքիր Պասկալի մասին:

1.Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ամերիկացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։

2. Պասկալը ստեղծեց Պասկալի օրենքը, որն ասում է՝ հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։

3. 1641թ. նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:

4. Բլեզ Պասկալի պատվին իր անունն է ստացել նաև (4500) Պասկալ աստերոիդը։Այն հայտնաբերվել է Փետրվարի 3-ին 1989թ.-ին:Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։

5. Պասկալն 1669թ. հրատարակած «Խորհրդածություններ…» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը, մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:

1662թ. նրա առողջությունը կտրուկ վատանում է, և. 39 տարեկան հասակում մահանում է:

Рубрика: Ֆիզիկա

Նյութի խտություն — Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Նյութի խտություն

Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Մի քանի փորձերով ներմուծել <<Նյութի խտություն>>մեծությունը

1.Որ մեծությունն է կոչվում նյութի խտություն
Նյութի խտություն է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալին հարաբերությանը։

2.Ինչպես է որոշվում նյութի խտությունը
Խտություն= զանգված/ծավալ

3.Ինչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը
Այն արտահայտվում է կգ/մ3 և գ/սմ3:

4.Ինչպես կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը:
Ծավալը հավասար է զանգվածը բաժանած խտությանը։
V=m/p

5.Ինչպես կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
Մարմնի զանգվածը հավասար է նրա ծավալի և խտության արտադրյալին։
m=V*p

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

Ֆիզիկակական մարմիներ-ինքնաթիռ, տիեզերանավ, ինքնահոս գրիչ, ավտոմեքենա:Նյութեր-  Պղինձ,ճենապակի,ջուր:

2. Բերե՛ք ֆիզիկական մարմինների օրինակներ, որոնք բաղկացած են.

ա) միևնույն նյութից
բ) տարբեր նյութերից, բայց նույն անվամբ և նույն նպատակին ծառայող:

ա) փայտ-արծան, սեղան, գդալ, պահարան
բ)աման-պլասմասե, փայտե, ապակե, կավից, ստվարաթուխտ:

3. Ինչ ֆիզիկական մարմիններ կարելի է պատրաստել ապակուց, ռետինից, փայտից, պողպատից, պլաստմասսայից:

ապակիյից- պատուհան, քանոն, ամանեղեն, բաժակ, արձան
ռետինից- ռետին և գնդակ
փայտից- սեղան,աթոռ, աստիճան,պահարան:
պողպատից -մեխ, թուր, մուրճ, կացին
պլաստմասսա- խաղալիք, աման,բաժակ:

4. Ինչ նյութերից են բաղկացած հետևյալ մարմինները.

Մկրատ,  բաժակ, ֆուդբոլի գնդակի օդափուչիկ, բահ, մատիտ:

Մկրատից -երկաթ, պլաստմասսա
բաժակ-ապակի, պլաստմասսա
ֆուդբոլի գնդակի- օդափուչիկ-ռետին
բահ-երկաթ, փայտ
սեղան-փայտ, գիֆիլ

5. Գծե՛ք աղյուսակն ու դրա մեջ տեղեցրեք հետևյալ բառերը.

6. Բերեք մեխանիկական երևույթների օրինակներ:

Ավտոմեքենան շարժվում է: Գնդակը գլորվում է:
7. Բերեք ջերմային երևույթների օրինակներ:
Ջրի եռալը
Սառույցի հալվելը և այլն

8. Բերեք ձայնային երևույթների օրինակներ: մարդու խոսալը և ծտերի երգելը

9. Բերեք էլեկտրական երևույթների օրինակներ:

 Էլեկտրասալիկի միացումը և տաքացումը
ջեռոցի միացումը

10. Բերեք մագնիսական երևույթների օրինակներ:

Երկաթի մարմինների ձգումը:

11. Բերեք լուսային երևույթների օրինակներ:

լույսը վառվում է
Ամպերի շարժվելը

12. Աղյուսակը գծե՛ք և դրա մեջ գրեք մեխանիկական, ձայնային, ջերմային, էլեկտրական, լուսային երևույթներին վերաերվող բառերը.

13. Թվարկեք երկու-երեք ֆիզիկական երևույթներ, որոնք տեղի են ունենում թնդանոթով կրակելիս: Լսվում է պայթյունի ձայնը և տեսնում ենք պայթումը:

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

Թեման.

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

Լաբորաորիայում ՝մի քանի փորձեր«Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն»: 

Քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:
Մեխանիկիական շարժում են կոչվում այն շարժումները որոնք ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ
Գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ և այլն:

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում ոչ:

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Հետագիծ է կոչվում այն կետեը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Մարմնի անցած ճանապարհ անվանում են հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում:

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը: